Ալեքսեյ ֆոն Յավլենսկի
Ալեքսեյ ֆոն Յավլենսկի | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Алексей Георгиевич Явленский |
Ծնվել է | մարտի 13 (25), 1864[1][2] |
Ծննդավայր | Տորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] |
Վախճանվել է | մարտի 15, 1941[1][5][6][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիսբադեն, Նացիստական Գերմանիա[3][4] |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Anton Ažbe art school? և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863) |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստի կոլեկցիոներ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ[3][4] |
Ժանր | դիմապատկեր[3][4], Ֆիգուր[4], բնանկար[4], քաղաքային բնանկար[4], ինքնապատկեր[4], հոգևոր արվեստ[4] և նատյուրմորտ[4] |
Թեմաներ | գեղանկարչություն[7] և վիզուալ արտիստ[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Abstract Head? |
Անդամակցություն | Die Blaue Vier և Կապույտ հեծյալ |
Ամուսին | Helene Nesnakomoff? |
Համատեղ ապրող | Մարիաննա Վերյովկինա |
Կայք | jawlensky.ch/index.php(գերմ.) |
ստորագրություն | |
Alexej von Jawlensky Վիքիպահեստում |
Ալեքսեյ Գեորգիևիչ Յավլենսկի (ռուս.՝ Алексей фон Явленский, գերմ.՝ Alexej von Jawlensky, մարտի 13 (25), 1864[1][2], Տորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] - մարտի 15, 1941[1][5][6][…], Վիսբադեն, Նացիստական Գերմանիա[3][4]), ռուս նկարիչ-էքսպրեսիոնիստ, ով ապրել և ստեղծագործել է Գերմանիայում։ Նա «Կապույտ հեծյալ» նկարիչների խմբի անդամ էր։
30 տարի նա քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Մարիաննա Վերյովկինայի հետ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Գեորգիևիչ Յավլենսկին Հուսարական գնդապետ Եգոր Նիկիպորովիչ Յավլենսկու (1826-1885) և նրա երկրորդ կնոջ՝ Վիշնեվոլոցկի գավառում գտնվող Կուզլովոյի կալվածքի ժառանգորդ Ալեքսանդրա Պետրովնա Մեդվեդևայի որդին է[8], գեներալ-մայոր Սերգեյ Յավլենսկու և Պսկովի նահանգապետ Դմիտրի Յավլենսկու եղբայրը։ Մինչև 10 տարեկանը բնակվել և դաստիարակվել է Կուզլովում, 1874 թվականից մոր հետ ապրել է Մոսկվայում, սովորել կադետական կորպուսում։ Ալեքսանդրովյան 3-րդ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո (1887) ծառայել է Կրոնշտադի 2-րդ գումարտակում՝ որպես պորուչիկ։
25 տարեկան հասակից որպես ազատ ունկնդիր հաճախել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից Ռեպինի դասարան։ 1896 թվականին շտաբս-կապիտան Յավլենսկին թոշակի է անցել, որպեսզի իրեն ամբողջովին նվիրի գեղանկարչությանը։ Նույն թվականին նա իր հարսնացուի՝ Մարիաննա Վերյոկինայի հետ տեղափոխվել է Մյունխեն, որտեղ Կանդինսկու, Կարդովսկու և Գրաբարի հետ միասին ընդունվել է Անտոն Աժբեի գեղարվեստական ստուդիա։ Գերմանիայում նա իրեն անվանել է «ֆոն Յավլենսկի», որպեսզի ընդգծի ազնվականական ծագումը[9]։
18 տարի շարունակ Յավլենսկու և Վերևկինայի բնակարանը Գիզելշտրասեի № 23 տունը շարունակում էր մնալ ռուսական գաղութի կենտրոններից մեկը, որտեղ, բացի հայտնի նկարիչներից այցելում էին Դյագիլևը և Նիժինսկին, Աննա Պավլովան և Էլեոնորա Դուզեն։ Հեռանալով մյունխենյան ռեալիզմից՝ մինչև 1908 թվականը Յավլենսկին գտնվում էր Վան Գոգի ազդեցության ներքո։ 1907 թվականին Անրի Մատիսի և մյուս ֆովիստների հետ ծանոթանալուց հետո նա մշակել է գունային սխեմայի իր սեփական ոճը, որը պահպանել է մինչև Առաջին աշխարհամարտի սկսվելը։
1894 թվականին գեներալ Վերյովկինի կալվածքում («Առատություն» Կովնոյի մոտակայքում) Յավլենսկին հանդիպել է իր տերերի աշակերտին՝ 13-ամյա Ելենա Նեզնակոմովային (1881-1965), որը հետագայում ծառայել է Մարիաննայի մոտ։ 1902 թվականին նա ավելի քան մեկ տարի անցկացրել է Մերձբալթիկայում, որտեղ Նեզնակոմովան ունեցել է իրենց որդուն՝ Անդրեյին։ Այնուամենայնիվ, Յավլենսկին չի խզել Վերյովկինայի հետ հարաբերությունները մինչև 1919 թվականը։
1909 թվականին նա Կանդինսկու, Ադոլֆ Էրբսլյոի, Գաբրիելա Մյունտերի, Մարիաննա Վերյովկինայի և այլոց հետ միասին հիմնել է «Մյունխենյան նոր գեղարվեստական միավորումը», որը նախորդել է «Կապույտ հեծյալին» (խումբ, որը ստեղծվել է Կանդինսկու, Ֆրանց Մարկի և Յավլենսկու կողմից)։ Յավլենսկին իր աշխատանքները ցուցադրել է խմբի նկարիչների աշխատանքների հետ միասին։
1914 թվականին՝ պատերազմի սկսվելուց հետո, Յավլենսկին ստիպված է եղել լքել Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա[10]։ Այստեղ նա սկսել է իր «Վարիացիաներ» աշխատանքների շարքը, որոնք նվիրված էին բնապատկերային թեմաներին։ Վերյովկինայի հետ կապերը խզելուց հետո 1921 թվականին Յավլենսկին տեղափոխվել է Վիսբադեն, որտեղ ամուսնացել է Նեզնակովայի հետ և ապրել մինչև իր մահը։
Վիսբադենում Յավլենսկին հանդիպել է կոլեկցիոներ և բարերար Հայնրիխ Կիրխհոֆին, ով նրան նյութական աջակցություն է ցուցաբերել։ Իր իմպրեսարիո Էմմա Շեյերի («Գալկա») խորհրդով Վասիլի Կանդինսկու, Պաուլ Կլեեի և Լիոնել Ֆեյնինգերի հետ միասին 1924 թվականին հիմնել են «Կապույտ քառյակ» միավորումը, որն իր ցուցահանդեսներն անցկացնում էր Գերմանիայում և (հիմնականում) ԱՄՆ-ում։ 1927 թվականից Յավլենսկին մշտապես տանջվել է հոդաբորբից, իսկ 1938 թվականին դադարել է զբաղվել գեղանկարչությամբ։ Նրա վերջին աշխատանքները (1933-1937 թվականներին ավելի քան հազար կիսավերացական «մեդիտացիաներ») բնութագրվում են վրձինների օգտագործման միտումնավոր կոպտությամբ և գունային հակապատկերային մռայլությամբ։ 1937 թվականին նացիստների կողմից նրա գործերից 72-ը բռնագրավվեց որպես «դեգեներատիվ արվեստ»։
Ալեքսեյ Յավլենսկին մահացել է Վիսբադենում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին և թաղվել է քաղաքի ուղղափառ գերեզմանատանը։ Նրա որդին` Անդրեյ Նեզնակոմովը (1902-1984) նույնպես նկարիչ է եղել, խորհրդային զորքերի կողմից գերեվարվելուց հետո մինչև 1955 թվականը նա գտնվել է խորհրդային ճամբարներում[11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆաբրիկա (1910)
-
Կանաչ դեմքով աղջիկը (1910)
-
Հելեն (1911)
-
Ինքնադիմանկարт (1912)
-
Վարիացիա (1916)
-
Զարմանք (1919)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Union List of Artist Names
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Alexej von Jawlensky (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Alexej von Jawlensky — 2006.
- ↑ 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Кузлово. Усадьба и храмы. 20 ноября 2013
- ↑ Аристократическая фамильная приставка «фон» не была официальной частью имени Явленского. Как на табличке его школы, так и в его визитных карточках приставка «фон» отсутствовала.
- ↑ Шишкин М. П. Русская Швейцария: Литературно-исторический путеводитель / Текст: С. Гедройц. — М.: Вагриус, 2006. — 656 с. — ISBN 5-9697-0290-0.]
- ↑ Фонд имени Д. С. Лихачёва: Искусство и архитектура русского зарубежья — Явленский (Незнакомов-Явленский) Андрей Алексеевич.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Девятьярова И. Г. Алексей Явленский. — М.: Искусство XXI-век, 2012. — 376 с., ил. — (Серия «Художники русской эмиграции»). — ISBN 978-5-98051-097-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алексей Явленский. Биографическая справка
- Александра Экстер и Алексей Явленский. Журнал «Русское искусство» Արխիվացված 2019-12-09 Wayback Machine
- Алексей Явленский — Журнал «Третьяковская галерея». № 1, 2005
- Алексей Явленский — Журнал «Искусство». № 16, ноябрь, 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ ֆոն Յավլենսկի» հոդվածին։ |
|
- Մարտի 25 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 1941 մահեր
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի գերմանացի նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- 20-րդ դարի գերմանացի նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Գերմանացի նկարիչներ
- Էքսպրեսիոնիզմ
- Ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Անձինք նամականիշերի վրա